ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Արցախը կոկորդին մնացող ոսկոր է

Արցախը կոկորդին մնացող ոսկոր է
07.04.2026 | 15:30

Ազգը վերացական հասկացողություն չէ, այն հավաքականություն է, որն ունի իրար հետ հարաբերվելու մեկ լեզու, մեկ պատմություն, մեկ էթնիկ պատկանելություն, մեկ մշակույթ և, վերջապես, մեկ տարածք:

Ի տարբերություն մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի, որտեղ մարդկանց տարբեր էթնիկ խմբեր, գոնե իրենց ընտանիքներում, հարաբերվում են սեփական լեզվով (ուդի, թաթար, լեզգի, թուրք, պարսիկ, ռուս, հրեա և այլն), հայի երկիր Արցախ աշխարհում դարերով ապրողներն իրար հետ հարաբերվում էին հայերենով, ստեղծում ու պահում էին հայերեն պատմություն, հայերեն մշակույթ, և նրանց ապրածն ու ստեղծածը պատմական ազգային տարածքում էր ու հայկական:

Այսօր խելագարվելու չափ անհավանական է, երբ հայախոս, հայկական ազգանվամբ մարդը և, հատկապես, հայկական պետականության առաջնորդը, ոչ միայն հարցականի տակ է դնում Արցախի լինելության հայկական սկիզբն ու ընթացքը, այլև իր «համախոհների» բանակով փորձում է այն փոխանակել թվացյալ խաղաղության հետ:

Արցախը երբևէ չի եղել և չի լինելու փոխանակման միջոց: Արցախը կոկորդին մնացող ոսկոր է: Ապրող և ցավացնող ոսկոր:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4572

Մեկնաբանություններ